Ադրբեջանական կողմի կրակոցից, այսօր՝ հունվարի 17-ին, քիչ առաջ զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման  Ալիկի Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում: