Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում հրապարակել են 53-ամյա Քեթի Ռոուի դատավճիռը, որին մեղավոր են ճանաչել ընտանեկան զույգին սպառնալու եւ բռնաբարության հրահրելու համար: Քեթի Ռոուն մեկ տարի տնային կալանքի կենթարկվի, իսկ հետո 5 տարի նրա ազատությունը կսահմանափակվի: Նրան նաեւ 10 տարի շարունակ արգելել են մոտենալ տուժածներին:

Պատճառն այն է, որ 40-ամյա Ջերի Ռայսն ու նրա 37-ամյա կինը՝ Ջենիս Ռախտերը, 2011 թվականին գնել են Քարմել Վելիի այն տունը, որտեղ նախկինում բնակվել է Քեթին:

Քեթին ծաղրական տարբեր բաներ է հորինել՝ նորաբնակներից «վրեժ լուծելու» համար: Նախ նա կեղծ կտրոն է ուղարկել՝ 1.000 դոլար արժողությամբ թանկարժեք ամսագրի դիմաց վճարելու համար, այնուհետեւ Ռայսին է մոտեցել սարսափելի զայրացած հարեւորը, որը բացատրություն է պահանջել, թե ինչու է իր կինը Ջերիից Վալենտինի օրվա կապակցությամբ բացիկ ստացել: Նման բացիկներ տեղի եւս 8 բնակչուհիներ են ստացել:

Քեթին նաեւ Craigslist կայքում Ջենիս Ռախտերի անունից հայտարարություններ է տեղադրել: Դրանցում նշվել է, որ տանտիրուհին, իբր, սիրում է անկանոն սեռական կապերի մեջ մտնել:

Ռոուին ձերբակալել են 2012 թվականին եւ մեղադրել բռնաբարության հրահրելու մեջ: Սակայն Քեթիին հաջողվել է համաձայնության գալ հետաքննության հետ եւ խուսափել սեռական հանցագործների ցուցակում ընդգրկվելուց, որի համար ցմահ ազատազրկում է նախատեսվում:

Ըստ The Daily Mail-ի, 2006 թվականին Քեթի Ռոուին Սան Դիեգոյում «Տարվա մայր» էին ճանաչել: