Կանադական Սենթ Ալբերտ քաղաքում երկու ոստիկանի գնդակահարած տղամարդուն մեռած են գտել: Այս մասին հաղորդում է CTV-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցիչ Մառլին Դեգրանդին:
Հարձակվողի անձը հաստատվել է, սակայն նրա անունը չի հաղորդվում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտնի է, որ նա սպիտակամորթ տղամարդ է, արտաքինից 25-35 տարեկան:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավ-արեւելքում գտնվող գոլֆի դաշտում: Հրազենային վիրավորում ստացած ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց:


























