Ճապոնական հարավային Կյուսյու կղզու Սագա պրեֆեկտուրայի իշխանությունները թռչնագրիպի բռնկման պատճառով շուրջ 73 հազար հավ են ոչնչացնելու:

Այս շաբաթ վարակի բռնկում է բացահայտվել Արիտա քաղաքի երկու թռչնաֆաբրիկաներում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ձեռնարկությունների աշխատակիցները 20 մեռած թռչուն են գտել:

Ներկայում տնտեսությունների շուրջ 3 կմ շառավղով կարանտինային գոտի է սահմանվել: Միաժամանակ, վարակի էպիկենտրոնից 10 կմ այն կողմ արգելվել է արտադրանքի արտահանումը: Այդ գոտում 19 թռչնաֆաբրիկա կա:

Այս ձմեռ Ճապոնիայում թռչնագրիպի արդեն 5 բռնկում է գրանցվել, ինչի արդյունքում ստիպված են եղել 350 հազար հավ ոչնչացնել: