Լեհական Գդանսկ քաղաքում ուղեւորատար գնացքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Գդանսկի ռադիոյին:

Կանգառ-կռունկի օգնությամբ գնացքը կանգնեցրել են, ինչից հետո դիմակներով շուրջ 200 տղամարդ սկսել է քար նետել վագոնների ուղղությամբ: Այնուհետեւ նրանք ներս են ներխուժել ու ծեծկռտուք սկսել Սոպոտ քաղաքում կայանալիք մրցումների մեկնող խառը մարտարվեստների երկրպագուներին:

Նախնական տվյալներով, 10 մարդ տուժել է: Ծանր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Իրավապահները միջադեպի հետաքննություն են սկսել: