Առնվազն 4 մարդ զոհվել, եւս 50 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում պայթյունի հետեւանքով: Ըստ AFP-ի, պայթյունը որոտացել է Պոտիսկում քաղաքում:
Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել ավտոմեքենայում, ավտոբուսի կանգառի հարեւանությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ահաբեկչական ոչ մի կազմակերպություն դեռեւս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Նշենք, որ Նիգերիայի հյուսիս-արեւելքում շատ ակտիվ է «Բոկո հարամ» խմբավորումը, որը զինված պայքար է մղում կառավարական զորքերի դեմ:


























