Աֆղանստանում թալիբները սպանել են Բրիթնի Սփիրսի նախկին սիրելիին՝ 44-ամյա Ջոն Սանդալին: Ըստ New York Daily News-ին, ուղղաթիռի օդաչու Սանդալին խփել են Քաբուլի վրա թռիչք իրականացնելիս: Նա աշխատում էր պաշտոնյաների փոխադրման մասնավոր ընկերությունում:
Լուրը ցնցել է Սփիրսին: «Բրիթնին նրան հրաշալի մարդ էր համարում»,- գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրին:
Նրանք հանդիպում էին 2007 թվականին, երբ միասին Լոս Անջելեսում անանուն ալկոհոլիկների կուրս էին անցնում: Սփիրսը միշտ հրապարակայնորեն հայտարարել է, որ հենց Սանդալն է իրեն օգնել հաղթահարել ալկոհոլից կախվածությունը:


























