Զիմբաբվեի մայրաքաղաքից ոչ հեռու մայրուղում ուղեւորատար երկու ավտոբուսի բախման հետեւանքով 25 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Սինխուա գործակալությունը:
Տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ: Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները: Ականատեսների խոսքով, երկու ավտոբուսի վարորդներն էլ գերազանցել են արագությունը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս վթարը զոհերի թվով ամենախոշորն է 2009 թվականից ի վեր:


























