Հայաստանում 12-ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վիճակագրության ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ  Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պարենային ապրանքներն այդ ժամանակահատվածում թանկացել են 6,2 տոկոսով, ծխախոտն ու ալկոհոլը՝ 7,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1,6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 3 տոկոսով:

Շաքարն այդ ժամանակահատվածում թանկացել է 6,9 տոկոսով, կաթնամթերքը՝ 13,1 տոկոսով, ձուն՝ 2,1 տոկոսով, բուսական եւ կենթանական յուղը՝ 1,9 տոկոսով, մսամթերքը՝ 3,3 տոկոսով: