2014-ին հացն ու ձավարեղենը թանկացել է 5,9 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վիճակագրության ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ  Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերին այդ գներն աճել են 4,3 տոկոսով:

Մասնավորապես, թանկացել է բարձր եւ առաջին կարգի ալյուրը (համապատասխանաբար 4 եւ 4,9 տոկոսով), բրինձը՝ 6,2 տոկոսով, ոլոռը՝ 9,4 տոկոսով, հնդկացորենը՝ 24,8 տոկոսով, լոբին՝ 1,8 տոկոսով:

Թխվածքաբլիթը թանկացել է 1,4 տոկոսով, մակարոնեղենը 1,5 տոկոսով, սպագետտին՝ 3,1 տոկոսով, մանկական կերը՝ 2,7 տոկոսով: