2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում մսամթերքը թանկացել է 3,3 տոկոսով, իսկ 2014-ի նոյեմբերին՝ 2,3 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վիճակագրության ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչխարի միսն ու խոզի միսը թանկացել են համապատասխանաբար 0,8 եւ 1,8 տոկոսով, տավարի միսը՝ 1,7 տոկոսով: Միաժամանակ, ոսկորով տավարի միսն էժանացել է 0,3 տոկոսով:
Խաշի տոտիկների գինն աճել է 3,3 տոկոսով, մսային պահածոները՝ 3,5-3,7 տոկոսով, բաստուրման՝ 4,5 տոկոսով, թռչնի բուդը՝ 9,7 տոկոսով:




























