2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գները Հայաստանում մի փոքր աճել են: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վիճակագրության ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ  Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բենզինը մեկ ամսում թանկացել է 2,6 տոկոսով, իսկ դիզվառելիքը՝ 3,5 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի դեկտեմբերի համեմատ այդ գները նվազել են համապատասխանաբար 3,5 տոկոսով եւ 0,7 տոկոսով:

Տրանսպորտային սակագները Հայաստանում աճել են 4,2 տոկոսով՝ կապված ավիատոմսերի գների 8,8 տոկոս միջին աճի հետ: