2015թ. առաջին տասնօրյակին հանրապետությունում գների ոչ մեծ նվազում է նկատվել: Այս մասին հունվարի 19-ին լրագրողներին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ  Գուրգեն Մարտիրոսյանը:

Այսպես, հունվարի 12-ի դրությամբ նկատվում է գների որոշակի անկում՝ 2014 թ. դեկտեմբերի վերջին օրվա համեմատ:  Այնուամենայնիվ,  այս տվյալները շատ մոտավոր են՝ 90 ապրանքի եւ ծառայության վերաբերյալ, որը կազմում է  470 միավոր ընդհանուր զամբյուղի ընդամենը 45-50% -ը:

Դեկտեմբերի գնաճը, որը նոյեմբերի համեմատ կազմել էր  3%, հաշվի չէր առել դեկտեմբերի 15-18-ի  գնաճի պիկը, որն առաջացավ դոլաի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի կտրուկ անկման հետեւանքով: Պատճառն այն է, որ  Ազգային վիճակագրական ծառայության մտադիտարկումը կատարվում է ամեն  տասնօրյակի վերջում եւ հաջորդի սկզբում, տվյալ դեպքում՝ 19-22-ին:   «Այնուամենայնիվ,  աճը կարճաժամկետ էր, եւ այնուհետեւ դեկտեմբերին շարունակեց կարգավորվել:  Եվեթե  դեկտեմբերի կեսերին բանկերում դոլարի փոխարժեքը հասել էր 560 – 570-ի, ապա հետո այն նվազեց մինչեւ 450-ի, իսկ  վերջերս այն աստատվել է 470-475-ի մակարդակում», – հավելել է Մարտիրոսյանը: