ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 478.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 555.52 դրամ (նվազել է 0.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.22 դրամ (նվազել է 2.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 263.35 դրամ, ոսկին՝ 19,366.6 դրամ, պլատինը՝ 19,351.21 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 19-ին դոլարով առքուվաճառք չի կատարվել։




























