Եմենի մայրաքաղաք Սանայում բախումների հետեւանքով մեկ մարդ զոհվել, եւս երեքը վիրավորվել են, հայտնել է հանրապետության տեղեկատվության նախարար Նադիյա աս Սակաֆը:
«Նախագահական պալատի վրա հարձակումը հեղաշրջման փորձ է», - ընդգծել է նա:
Անվտանգության ուժերի եւ շիա խռովարարների միջեւ մարտերը սկսվել էին երկուշաբթի առավոտյան: Ներկայումս քաղաքի իրադրության մասին հակասական հաղորդագրություններ են ստացվում:
Պետական հեռուստաընկերությունը հայտնել է ձեռքբերված հաշտության մասին, սակայն Եմենի մամուլից շարունակվող հրաձգությունների մասին տեղեկություններ են ստացվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խռովարարները գրավել են երկրի ՍԱԲԱ պետական տեղեկատվական գործակալության եւ արբանյակային հեռուստաալիքի շենքը: Ռազմական գործողությունների հետեւանքով պետհաստատությունները եւ դեսպանատները դադարեցրել են աշխատանքը:
Օգոստոսի կեսերին հոուսիտները սկսել էին երկրի մի շարք մարզերոմ զանգվածային ցույցեր անցկացնել, երբ իշխանությունները հայտարարել էին նավթամթերքի սուբսիդիաների կրճատման մասին, որը դարձավ բենզինի կրկնակի գնաճի պատճառ: Հիմնական պահանջը «կոռոմպացված կառավարության» հրաժարականն էր:




























