Կիեւում նոր պարեկային ոստիկանություն կստեղծվի, որը կփոխարինի պետավտոտեսչությանը։ Այդ մասին իր ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Մենք սկսում ենք ՆԳՆ-ի նոր պարեկային ծառայության ստեղծման գործընթացը։ Պետավտոտեսչությունն այլեւս չի լինի։ Գործառույթների մի մասն իր վրա կվերցնի պարեկային ոստիկանությունը», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն։

Ավակովը նկատել է, որ թեկնածուների ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով եւ կշարունակվի 2015թ. հունվարի 19-ից մինչեւ փետրվարի 6-ը: