Իրաքի ռազմաօդային ուժերը միջազգային կոալիցիայի ինքնաթիռների օգնությամբ երկրի արեւմտյան Անբար նահանգում անցկացրել են հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում ԻՊ-ի 60 զինյալ է ոչնչացվել, այդ թվում՝ իսլամիստների առաջնորդներից մեկը:
Իր հերթին, իրանական Press TV հեռուստաալիքը, վկայակոչելով քրդերի ներկայացուցիչ Սաիդ Մումոզինիին հաղորդել է, որ ԻՊ-ի զինյալները կիրակի Մոսուլից ոչ հեռու գտնվող բնակավայրում 25 քուրդ են առեւանգել։
ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային զորքերը (դեռ սահմանափակվում են օդից հարվածներով), ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի քրդերը: Մարտական գործողությունների արդյունքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ եւ մի քանի հազար մարդ դեռեւս ԻՊ-ի պատանդն է։
ԱՄՆ–ն մի շարք դաշնակից երկրների, այդ թվում` արաբական երկրների աջակցությամբ սեպտեմբերի 23–ին ավիահարվածներ է սկսել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին՝ առանց սիրիական իշխանությունների թույլտվության, իսկ օգոստոսից նմանատիպ գործողություն է իրականացվել Իրաքում։




























