Ամեն օր 30-40 ՀՀ քաղաքացիներ, որոնց մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստան մուտք գորելու հետ, հավաքվում են ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն ծառայության շենքի մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունի պայմանավորվածություն ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հետ այն մասին, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ տարածք, պետք է առանձին հայտարարություն ներկայացվի, որի հիման վրա կքննարկվեն արգելքի հանգամանքները: «Այդ նպատակով, հայտարարության հատուկ ձեւեր են մշակվել, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի համար: Մեր ծառայությունում այդ հարցերով զբաղվում ենն հատուկ աշխատակիցներ»,-նշել է Եգանյանը:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթում միջինը 100-150 նամակ են ուղարկում ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության տնօրենին: Ընդ որում, այդ նամակները ք ննելու ժամկետների մասին մարդը չի ճշտված:

«Դա ռուսական կողմի խնդիրն է, սովորաբար դա տեւում է 2,5-3 ամիս»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն 28-30 տոկոսի դեպքում է դրական պատասխան ստացվում, իսկ բացասական պատասխանի դեպքում պատճառները չեն նշվում:

«Այդ մեխանիզմը կարող էր նաեւ գոյություն չունենալ, որովհետեւ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը վերջին 2-3 տարիներին ուղղված չէ միայն մեր երկրի քաղաքացիների դեմ»,-ամփոփել է Եգանյանը: