Հայաստանը միանգամայն կարող է անցում կատարել ԱՄՆ հարկային մոդելին: Խորհրդարանում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա նաեւ հավելեց, որ ամբողջ աշխարհն անցում է կատարում փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի համար շրջանառության հարկի: Եվ Հայաստանին ոչինչ չի խանգարում հետեւել այդ ուղուն, բնականաբար, փոքր եւ խոշոր բիզնեսի համար տարբերակված դրույքաչափով:
«Հարցը միանգամայն պարզ է: Եթե գնդակը 11 մետրանոցի վրա է, պարզապես խփեք տուգանայինը: Հեծանիվ մի հորինեք եւ արեք այն, ինչը ձեզանից շատ առաջ են մտածել»,- հայտարարեց Բագրատյանը:





























