Երեւանի Ճանապարհային ոսիկանության նախկին պետ Արսեն Արշակյանն աշխատանքի կանցնի Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ պաշտոն նա կզբաղեցնի, դա պարզ կլինի առաջիկայում: NEWS.am-ի տեղեկություններով՝ Արսեն Արշակյանին հրավիրել է անձամբ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՏեղեկությունըNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: «Կադրային փոփոխութունները դիտել միայն բարեփոխումների շրջանակում»,-ասել են լրատվական ծառայությունից:





























