Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում 59-ամյա հայ տղամարդ է ձերբակալվել, որը կոտրել էր տներից մեկի ապակին եւ փորձում էր ներխուժել։

GlendaleNewsPress-ի փոխանցմամբ, ոստիկանությունը ահազանգը ստացել է շաբաթ երեկոյան, 500 block of South Columbus Avenue հասցեից։ Տանտերը ապակու կոտրվելու ձայն է լսել եւ իր տան ննջարանի պատուհանից դուրս հայտնաբերել Ալբերտ Թադեւոսյանին։ Վերջինս այդ պահին մաքրում էր ապակու կտորտանքը՝ տուն մտնելու համար։

Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով, Թադեւոսյանին հայտնաբերել են Փըսիֆիք Փարք այգում եւ ձերբակալել գողության կասկածանքով։