2015 թվականին Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանը նախատեսում է մոտ 1 մլրդ Կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հրազդան-5» հիմնարկի տնօրեն Կարեն Սագսյանը:

Չի փոփոխվի նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության սեզոնայնությունը. Պիկը կլինի ձմռանը, իսկ նվազագույնը՝ գարնանն ու ամռանը:

Սարգսյանի խոսքով՝ 2014-ին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախատեսվել է գրեթե նույն չափով:

Նա նշել է, որ թողարկման սակագինը ցանցի ներսում, որը սահմանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, (40,08 դրամ մեկ Կվտ/ժ-ի համար) դեռեւս ծածկում է բոլոր անհրաժեշտ ծախսերը: