ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից այսօր՝ փետրվարի 5-ին, մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը մահացել է հենց մարտական հենակետում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նա մահացել է մարտական հենակետում: Շեքսպիր Հակոբյանը զորակոչվել է 2013թ աշնանը: Նա Ջերմուկ քաղաքից է, ամուսնացած է, ունի երեխաներ: Նրա ընտանիքի բոլոր անդամները Ռուսաստանի Դաշնությունում են։ Շեքսպիրը Հայաստան էր եկել ծառայելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում  ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: