Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում հրդեհի հետեւանքով պահեստում առնվազն 17 մարդ է մահացել, հաղորդում է «Սինհուան»:
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, օրվա երկրորդ կեսին: Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է պահեստի 4-րդ հարկում, մեծածախ ապրանքների շուկայում, հաղորդում է Gazeta-ն:
Հրդեհը մարվել է 6 ժամում: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:



























