Ուրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել «Ուկրաինայում զինվորական ծառայության կարգի եւ հատուկ ժամանակաշրջանում զինծառայություն անցնող Ուկրաինայի քաղաքացիների սոցիալական ապահովության հարցերի մասին օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ», տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Օրենքը, մասնավորապես, կարգավորւմ է ժամկետային զինծառայության զորակոչման հարցերը, նախատեսում է քրեական պատասխանատվություն մտցնել զինծառայությունից խուսափելու համար, ընդլայնում է հատուկ ժամանակաշրջանում պայմանագրային զինվորական ծառայության համար պիտանի համարվող քաղաքացիների ցուցակը, բարձրացնում է զինծառայողների սոցիալական ապահովության մակարդակը։ 

Միաժամանակ օրենքը նախատեսում է բարձրացնել զորակոչային տարիքը մինչեւ 27 տարեկան եւ նվազեցնել ժամկետային զինծառայությունից ազատվելու համար տարկետում ստանալու հիմքերը։

Փաստաթղթում ասված է, որ աշխատակիցները, որոնք հատուկ ժամանակաշրջանում բանակ են զորակոչվել մոբիլիզացման ժամանակ եւ ենթակա են զորացրման դեմոբիլիզացում հայտարարելու դեպքում, սակայն շարունակում են զինծառայությունը պայմանագրային հիմունքներով, պահպանում են իրենց աշխատատեղերը եւ պաշտոնները, միջին աշխատավարձի չափը ավելի քան մեկ տարվա ընթացքում։