Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլին ուկրաինական 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները ի վիճակի են «գրավել Ռուսաստանը»։  «Եթե նրանց անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու զենք ապահովեն, նրանք կարող են ողջ Ռուսաստանը գրավել»,- ասել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրանիայի Զինված ուժերին խանգարող ամենակարեւոր բանը հնացած հակատանկային զենքերն են։

«Սակայն ԱՄՆ-ն ունի նոր սերնդի զենք, եւ եթե այդ զենքը մատակարարվի Ուկրաինա, եւ նրանք պայթեցնեն ռուսական առաջին 50 տանկը, ամեն բան այլ կերպ կլինի»,- ենթադրում է նա։ Սաhակաշվիլիի կարծիքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է անօդաչու թռչող սարքեր ու հրետանի տրամադրել  ուկրաինական բանակի մարտունակության բարձրացման համար։