«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանն անդամագրված գրոհայինների քանակը հասնում է 6 հազարի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներին։
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ խմբավորմանն անդամագրված գրոհայինների քանակը տատանվում է 4-6 հազարի սահմաններում։ ԱՄՆ հատուկ ծառայությունները խոստովանում են, որ իրենք թերագնահատել են խմբավորման ներկայացրած պոտենցիալ վտանգը, գրում է Gazeta-ն։
Ավելին, նշվում է, որ հնարավոր է, գրոհայինները իրենց մոտ են պահում անցյալ տարի առեւանգված 300 աշակերտուհիներին։ Այս մասին նշել են գործակալության անանուն աղբյուրները։





























