Մերձմոսկովյան «Օդինցովո» թաղամասում անհայտ անձինք բանկ են թալանել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Երեք չարագործներ վթարային ելքի բաց դռնով մտել են բանկի մասնաճյուղ, էլեկտրաշոկով սպառնացել ադմինիստրատորին եւ գանձապահին, այնուհետեւ կապել նրանց ու ստիպել գանձաահին բացել պահոցը, հայտարարել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Չարագործները գողացել են 12 մլն ռուբլի եւ փախել անհայտ ուղղությամբ։