Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթը կկազմվի նորմանդյան քառյակի բոլոր առաջնորդների առաջարկությունների հիման վրա։ Քառյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ուկրաինան։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության պաշտոնականներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը։

«Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի առաջարկների հիման վրա աշխատանքներ են տարվում Մինսկի համաձայնագրերի իրակագործման վերաբերյալ հնարավոր ընդհանուր փաստաթղթի մշակման ուղղությամբ։ Փաստաթղթում ընդգրկված են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նախագահների առաջարկները։ Այս փաստաթղթի մշակման աշխատանքները կշարունակվեն նաեւ հետագայում։ Կիրակի այս թեմայով տեղի կունենա հեռախոսային խորհրդակցություն այսպես կոչված նորմանդյան ձեւաչափով»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, Զայբերթը ընդգծել է կայացած բանակցությունների կառուցողական բնույթը, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման արդյունքում համատեղ փաստաթուղթ է կազմվելու։ Փետրվարի 8-ին կկայանա նորմանդյան ձեւաչափով բանակցությունների հերթական փուլը։