ՌԴ Կրասնոդարի երկրամասում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը շաբաթ օրը բախվել է կայանատեղում գտնվող ԿամԱԶ-ին, ինչի հետեւանքով տուժել է 10 երեխա, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային գլխավոր կոմիտեի ներկայացուցչին։

«Տուժածներից ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել։ Երեխաները հետազոտություն են անցնում»,- ընդգծել է նա։

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել ճամփեզրին կայանած բեռնատարին։ Վթարը տեղի է ունեցել Վիսելկովսկի շրջանում մոտավորապես ժամը 8-ին։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։