Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը հրաժարական է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության  (MIT) պետ Հաքան Ֆիդանը առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու դառնալու համար հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նշվում է, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդունել է հրաժարականը եւ փետրվարի 10-ից դադարեցվում է Հաքան Ֆիդանի պարտականությունները MIT-ի ղեկավարի պաշտոնում։

Թուրքիայի ընտրական խորհրդի որոշումով՝ պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող պետական ծառայողները պետք է մինչեւ 2015-ի փետրվարի 10-ը հրաժարական ներկայացնեն։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2015-ի հունիսի 7-ին։