Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ գիտի, թե ինչով կավարտվի ուկրաինական հակամարտությունը, եթե կողմերը խնդրի կարգավորման հարցում փոխհամաձայնության չգան, գրում է Reuters-ը։
«Մեզ ծանոթ է այդ սցենարը։ Այն կոչվում է պատերազմ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկնաբանելով հակամարտության հարցում փոխզիջումների բացակայությունը, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ժամանել էր Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Մերկելը նշել է, որ Կրեմլում կայացած հանդիպումը «իմաստ ուներ»։





























