ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են կազմակերպության գործող նախագահ Իվիցա Դաչիչին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ՄԽ ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքով՝ միջնորդները տեղեկացրել են Ղարաբաղի հարցով իրադարձությունների զարգացումների մասին։ «Մենք բոլորս համաձայնության ենք եկել, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահըները փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Հանդիպման ավարտին տարածած հայտարարության մեջ միջնորդները կոչ են արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել երկխոսությունը երկու երկրների նախագահների միջեւ։





























