Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարցով Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարին նամակ է ուղարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իր՝ Արտաքին գործերի նախարարին ուղղված նամակը վերահասցեագրվել է Արդարադատության նախարարությանը՝ պատճառաբանելով, որ ԱՆ-ն է զբաղվում այդ հարցով: Վիկտոր Մարտիրոսյանն ասաց, որ իրենց ԱՆ-ից հայտնել են, որ նամակ է ուղարկվել ՌԴ ԱՆ-ին, առայժմ պատասխան չի ստացվել: Ի սկզբանե, Հարությունյանների ընտանիքին հայտնել էին, որ նրա տեղափոխումը Հայաստան հնարավոր կլինի դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանըանփոփոխ է թողել այդ դատավճիռը:





























