Թուրքական մամուլում հերթական զազրելի դեպքի մասին տեղեկություն է հայտնվել։ Այնթափ քաղաքում բռնաբարել են 2-ամյա աղջնակի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի  Ունալդի թաղամասում բնակվող մի ընտանիքի 2-ամյա աղջնակը կորել էր։ 2 օր տեւած որոնումներից հետո ընտանիքին հայտնում են, որ երեխան գտնվում է մոտակայքում մի դպրոցի տարածքում։

Նշված վայր մեկնած ծնողները գտել են իրենց երեխային, սակայն ինչպես իրենք են պնդել, երեխան եղել է բռնաբարված։ 

Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց։