ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Արտաշավանում, Վայքում, Կոտայքի մարզում, Վարդենյաց եւ Տիգրանաշենի լեռնանցքներում տեղում է ձյուն, Եղեգնաձորում եւ Աշտարակում` անձրեւ:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Ապարանում եւ Մեղրիում մառախուղ է, Գավառում եւ Ճամբարակում` քամի:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























