Մոսկվայի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները դպրոցականի առեւանգելու կասկածանքով ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանապետին, նախորդ գիշեր ոստիկանություն է դիմել դպրոցականի մայրը՝ հայտնելով, որ նախօրիեն ժամը 09.00-ի սահմաններում անհայտ անձինք ծեծել են իր որդուն, նստեցրել «Տոյոտա Քամրի» մակնիշի  ավտոմեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ:

Այնուհետեւ նրանք նրանք զանգահարել են որդու ընկերոջ հեռախոսահամարին ու փոխանցել, որ ազատ արձակելու համար պետք է փրկագին վճարեն:

«Ահազանգից որոշ ժամանակ անց ոստիկանները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ 23 եւ 21 տարեկան: Պարզվել է, որ այդ ողջ ընթացքում աշակերտը գտնվել է նրանց մեքենայում եւ ազատ է արձակվել ձերբակալությունից մի քանի րոպե առաջ: Ավելի ուշ դպրոցականն ինքն է ներկայացել ոստիկանության բաժիններից մեկը»,-ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Այս գործի քննության նյութերը փոխանցվել են Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական մարմիններին: