Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին եւ նրան ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները անդրադարձան տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարեւորեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։

Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Խորվաթիա։