ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինային «լրացուցիչ» աջակցություն ցուցաբերելու հարցը՝ ռուսամետ ուժերի դեմ պայքարում: Այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է i24news-ը:
«Ես կասկած չունեմ, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ տնտեսական օգնություն եւ այլ տեսակի աջակցություն ցուցաբերել»,-ասել է Քերրին: Սակայն նա չի հստակեցրել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը:
NBC գործակալությանը տված հարցազրույցում Ջոն Քերրին նշել է. «Մենք հասկանում ենք, որ ուկրաինական ճգնաժամը չունի ռազմական լուծում: Հարցի լուծումը քաղաքական ու դիվանագիտական է»:



























