Մյունխենում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել իր ռումինացի գործընկերոջ՝ Բոգդան Լուչիան Աուրեսկուի հետ եւ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի, առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված և մշակութային փոխգործակցության ընդլայնումը։
Նախարարները անդրադարձան հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին Բուխարեստում։
Նախարար Աուրեսկուն բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարությունը Ռումինիայի քաղաքական, տենտեսական և մշակութային զարգացման գործընթացում։
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։
Նախարար Աուրեսկուն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բուխարեստ։





























