Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի տներից մեկում:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել` 13.26-ին:
Հրշեջ-փրկարարները տան բազմոցին հայտնաբերվել են 52-ամյա Ս. Խ.-ի այրված դին:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը (80 քմ):





























