Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները Եվրամիությանն արդեն 21 մլրդ դոլարի վնաս են տվել։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Պատժամիջոցները զգալի վնաս են հասցրել բոլորին։ Այս պահի դրությամբ Եվրամիությունն արդեն 21 մլրդ դոլար է կորցրել արտահանման ծավալների կճատման պատճառով»,-հայտարարել է իսպանացի նախարարը։ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այս հայտարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես կնախընտրեի թվերի հետ իմպրովիզներ չանել։ Պետք է սպասել ԵՄ Արտաքին հարցերով խորհրդի ամփոփիչ մամուլի ասուլիսին եւ այդ ժամանակ հղել այս հարցերը»,- ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը։



























