Ռուանդայի Բիրունգա ազգային պարկում նկարահանումների ժամանակ գորիլլան հարձակվել է վայրի բնության լուսանկարիչ Քրիստոֆ Կուրտեուի վրա: Այս մասին գրում է The Daily Mirror պարբերականը:
Տղամարդն այլ լուսանկարիչների հետ միասին չափազանց շատ է մոտեցել վայրի կենդանուն՝ մի քանի լուսանկար անելու համար: Երբ Կուրտեուն տեսախցիկի օբյեկտիվն ուղղել է գորիլլայի վրա, կենդանին հարձակվել եւ գետին է տապալել նրան:
«Ես զգում էի, որ նրա ամբողջ ուժն ու քաշն ինձ վրա են ուղղված: Դա նույնն էր, եթե գնացքի տակ ընկած լինեի»,- նշել է լուսանկարիչը: Որոշ ժամանակ անց, սակայն, գորիլլան կորցրել է լուսանկարչի հանդեպ հետաքրքրությունը:
Նշվում է, որ Կուրտեուի գործընկերոջը հաջողվել է լուսանկարել հարձակումը: Միջադեպի արդյունքում տղամարդու ճակատին փոքրիկ սպի է մնացել:



























