ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում սաստիկ բքի եւ առատ ձյան պատճառով 2 ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել են, որի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: