Պաշտպանական զենքի օգտագործումն ուկրաինական ճգնաժամի հետ կապված դիտարկվող տարբերակներից է: Այս մասին փետրվարի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ըստ The Telegraph-ի, ամերիկյան ղեկավարը նշել է, որ իր թիմին հանձնարարել է դիտարկել «բոլոր տարբերակները»՝ դիվանագիտական ճանապարհի անհաջողության դեպքում: Բարաք Օբաման հիշատակել է ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանի համար ավելացող «կորուստների» մասին:
«Ես հույս ունեմ, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ այդ կորուստներն այնքան մեծ կլինեն, որ պարոն Պուտինը կձգտի հարցի դիվանագիտական լուծման»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ այդ հարցով որոշում դեռեւս չի ընդունվել:





























