Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ջավախքի Ասպինձա գյուղում ՆԳՆ՝ հատուկ հանձնարարությունների շրջանային վարչություն է բացել, հաղորդում է «Գռուզիա online»-ը՝ վկայակոչելով «Փիրվելին»:
Վարչապետը հայտարարել է, որ այս դեպքում անօրինական որոշումների պատասխանատվությունն ընկնում է հրաման տվող ղեկավարության վրա: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հատուկ հանձնարարություններով վարչության Հատուկ եւ արտակարգ միջոցառումների կենտրոնի անձնակազմին՝ 10-ամյակի առթիվ:
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, ՆԳ փոխնախարարներ, այլ պաշտոնատար անձինք, ԱՄՆ դեսպանատան եւ ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ:





























