Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «Աշտարակ-Կաթ» ընկերության ներկայացուցիչները այցելեցին Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատուն:
Ընկերության ներկայացուցիչները գեղեցիկ նվերներով շնորհավորեցին կենտրոնի աշխատակիցներին եւ նոր մայրացած կանանց՝ մաղթելով հարատեւ կանացի հմայք, անսպառ սեր եւ ամենակարեւորը՝ առողջություն ու կանացի երջանկություն:
«Ցանկացանք մի փոքր ժպիտ ու ջերմություն պարգեւել մայրերին: Հուսով ենք՝ մեր այցով կարողացանք ավելի գեղեցկացնել այս կրկնակի տոնական օրը»,- նշեց «Աշտարակ-Կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատուն:
.jpg)
.jpg)











