Հոլանդական կենդանաբանական այգու՝ Տուշի անունով 23 տարեկան շիմպանզեն հակաօդային պաշտպանության ունակություններն է ցուցադրել: Ըստ Washington Post-ի, կապիկը բարձրացրել է այգու բնակիչներին տեսագրող սարքը, այնուհետեւ փայտով կործանել այն:

Անօդաչու սարքը ֆիլմ էր նկարահանում կենդանիների մասին: Կենդանաբանական այգում մի քանի լայնարձակ գոտիներ կան, որոնք նվիրված են տարբեր էկոհամակարգերի: Երբ սարքը մոտեցել է շիմպանզեների խմբին, վերջինները զինվել են փայտերով: Կապիկներից մեկը ծառն է բարձրացել եւ, հարմար պահ ընտրելով, կործանել է սարքը:

Ըստ RG-ի, մեքենան գետնին է ընկել, իսկ կապիկն իջել է ծառից եւ սկսել ուսումնասիրել այն: Տեսախցիկը շարունակել է աշխատել եւ կապիկի առաջին սելֆին է նկարահանել: