Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում այսօր՝ ապրիլի 17-ին,  պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա է վթարի ենթարկվել. նախնական տվյալներով 8 մարդ վիրավորվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է»,- ասաց ՊՆ խոսնակը:

Նա հայտնեց նաեւ, որ նախնական տվյալներով՝ մեքենան գլորվել է ձորը: Դեպքի հանգամանքները պարզվում են: