Թուրքիայում սկանդալային «Մեծ կաշառք» գործը հետաքննող դատախազներին եւ դատավորներին հեռացրել են համակարգից։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունների որոշմամբ 2013-ի դեկտեմբերի 17-ից 25-ն իրականացված «Մեծ կաշառք» գործողությունը հետաքննող դատախազներ Զեքերիա Օզը, Ջելալ Քարան, Մուամեր Աքքաշը, Մեհմեդ Յուզգեչն ու դատավոր Սուլեյման Քարաչոլը հեռացվել են համակարգից։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ, գործարարներ եւ պաշտոնյաներ։
«Մեծ կաշառք»-ից հետո իշխող կուսակցության 4 նախարարներ ստիպված են եղել հրաժարական տալ։




























